News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռումինիայի իշխանությունները թույլ չեն տվել ուղեւորատար ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։ Օդանավում է եղել նաեւ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ էր մեկնում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մուհամեթշինը։

«Ռումինական իշխանությունները ուղեւորատար ինքնաթիռին թույլ չեն տվել հատել Ռումինիայի օդային տարածքը, որտեղ որպես ուղեւոր գտնվել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Ինքնաթիռը Քիշնեւ էր թռչում»,-ասել է նա։

Ինքնաթիռը հետ է գնացել։ Մուհամեթշինի խոսքով՝ ռուսական իշխանությունները կորոշեն դրա վայրէջք կատարելու վայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ