News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականի նոյեմբերի 1-ից Երեւանում լիովին կարգելեն կեղտոտ ավտոմեքենաներով հացի ու մսի տեղափոխումը։ Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը։ 

Ավելի վաղ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ հացամթերքն ու թարմ միսը կարելի կլինի տեղափոխել միայն անհրաժեշտ հարմարանքներ ունեցող ավտոմեքենաներով։ Սեպտեմբերի 1-ից պահանջն ուժի մեջ կմտնի պետական գնումների եւ հանրային սննդի մատակարարների համար, իսկ նոյեմբերի 1-ից ՝ ամենուր Երեւանում։ Հետագայում պահանջը կտարածվի նաեւ մարզերի վրա։

Պետական ծառայությունը հատկապես հետաքրքրվել է հացով ու մսով, քանի որ մյուս մթերքներն արդեն պատշաճ կերպով են տեղափոխում։ Այդ պարագայում ավտոմեքենաները պատկանում են հենց արտադրողներին, որոնք կարող են իրենց դա թույլ տալ։ Իսկ հացով ու մսով հիմնականում զբաղվում է փոքր բիզնեսը, որը նման գումարներ չունի։

Սակայն պաշտոնյայի խոսքով՝ ամենակարեւորը սպառողի առողջությունն է։ Եվ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է առանց սառցախցիկների թեկուզ փոքր խմբաքանակով մսի տեղափոխում թույլ տալ։

«Ասենք, խորհրդային տարիներին խիստ սահմանափակում գոյություն ուներ՝ հացը կարելի էր տեղափոխել միայն փայտե արկղերով։ Այժմ ժամանակները փոխվել են. պոլիմերներ գոյություն ունեն։ Այդ պատճառով թույլ ենք տալիս նաեւ դրանք՝ դրանցից այնպիսինները, որոնք կարող են շփվել սննդի հետ։ Մենք նույնիսկ թույլ ենք տվել փոխադրման համար օգտագործել ոչ միայն հատուկ, այլեւ վերասարքավորված մեքենաներ։ Այսինքն՝ աշխատեցինք չճնշել բիզնեսը։ Բայց ազատութունն ազատություն, իսկ հացը ստվարաթղթե տուփերով կամ կամ միսը բեռնախցիկով չի կարելի տեղափոխել»,-նշեց Դանիելյանը։

Իսկ թե որքան կարժենան բիզնեսի համար նոր փոփոխությունները եւ արդյոք դրանց պատճառով հացն ու միսը կթանկանան, հայտնի չէ։ Նման հաշվարկներ չեն արվել։ Ավելին, դա պետական ծառայության գործառույթների մեջ չի մտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ