News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի համար առաջնայինը ոչ թե Եվրասիական տնտեսական միությունում տնտեսական ինտեգրումն է, այլ քաղաքականությունը, անդամ երկրներին իրեն կապելը։ Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Որպես իր խոսքերի ապացույց՝ նա հիշատակեց Հայաստանում մեծ արձագանք առաջացրած հայկական վարորդական իրավունքների պատմությունը, որոնք այլեւս չեն գործի Ռուսաստանի տարածքում եւ ռուսական շուկայում հայկական կոնյակից հարկեր գանձելու պատմությունը։

«Իսկ դեռ 2013 թվականին մեզ փաստեր էին ներկայացնում հօգուտ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու։ Ասում էին, թե դրանք մեզ ծանոթ շուկաներ են, թե այնտեղ մեր բիզնեսի համար դրական միջավայր են ստեղծել, թե մեր ապրանքներն այդ շուկաներում կդիմանան մրցակցությանը եւ ամենակարեւորը՝ կլուծվի անվտանգության հարցը», - նշեց փորձագետը։

Քաղաքագետը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը ԵՏՄ անդամ ոչ մի երկրի հետ ընդհանուր սահման չունի, ինչն իր հերթին հայկական կողմի համար տարբեր լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։

«Բոլորը գիտեն, որ Վերին Լարսով անցնող ճանապարհը հուսալի չէ։ Վերջին երկու տարում եւ Հայաստանի իշխանությունները, եւ ձեռներեցները բազմիցս բողոքել են այդ ճանապարհից։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Ռուսաստանի տարածք մուտք գործելիս նրանցից գումար են շորթում»,-հստակեցրեց Գրիգորյանը, որին արգելված է  մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

Փորձագետը նշեց, որ Ռուսաստանի տնտեսությունը լավագույն վիճակում չէ եւ որ այնտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ բարձր են։ «Այդ մասին ամեն օր ասում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվ եթե մենք որոշել ենք մեր տնտեսությունը կապել երկրի տնտեսության հետ, որի դեմ պատժամիջոցներ են սահմանվել եւ որը ճգնաժամի մեջ է, ապա ինչպիսի՞ արդյունքների մենք պետք է սպասենք»,-եզրափակեց արեւմտամետ քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ