News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհրապարակի պաղպաղակ արտադրողների աշխատանքի ուսումնասիրման արդյունքները: Այս մասին հուլիսի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որակի վերահսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Ընդամենը 14 ձեռնարկություն է ստուգվել, խախտումներ են հայտնաբերվել 4-ում, բայց չի նշվում որ արտադրողների մոտ եւ որ ապրանքանիշների դեպքում: «Առաջիկա օրերին մենք ստուգումների արդյունքները լիովին կամփոփենք եւ կհրապարակենք»,- հավելեց պաշտոնյան:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրության ստուգումներ են կատարվել 34 ընկերություններում: Դրանցից 16-ը արտադրությունը ժամանակավորապես կանգնեցնելու եւ թերությունները վերացնելու կարգադրություն են ստացել: Դեռեւս 2016-ի վերջից անցկացված ստուգումների արդյունքներով կողպեքներ են դրվել նաեւ հացի 20 փռերի դարպասներին: 2017-ի առաջին կիսամյակում ստուգումներ են կատարվել կաթնամթերքի 13 արտադրողների մոտ: Շոգ հուլիսի պատճառով ստուգումներն ուժեղացվել են՝ հիմա դրանք անցկացվում են 50 ձեռնարկություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ