News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի ոստիկաններ Ս. Բ.-ն եւ Բ. Մ.-ն 17.07.2017թ.-ին «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում հասարակական կարգը խախտելու` հայհոյանքներ տալու եւ աղմկելու համար փորձել են կարգի հրավիրել ՀՀ քաղաքացի Ս. Ա.-ին, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին եւ բռնություն է գործադրել Ս. Բ.-ի նկատմամբ` վնասելով վերջինիս պարանոցը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Ա.-ն, իր հերթին, բացատրությամբ հայտնել է, որ ոստիկաններն են բռնություն գործադրել իր նկատմամբ` նախ պահանջել են դուրս գալ շուկայից, սակայն տեսնելով, որ պահանջը չի կատարվում, իրեն գցել են գետնին եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Ամենաշատ