News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային կինոթատրոնի ղեկավարության ծրագրած փոփոխությունները հայկական կինոարտադրության զարգացման համար նոր խթան կհանդիսանան։ Այս մասին հուլիսի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նրա խոսքով՝ նախկին աշխատակազմը կառույցը բավականաչափ արդյունավետ չի կառավարել։

«Նոր ժամանակներ են եկել, դրանք նոր մոտեցումներ են պահանջում»,-հստակեցրեց նախարարը։

Ազգային կինոթատրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը հավելեց, որ գլխավոր խնդիրներիկց մեկը օտարերկրյա կինոընկերությունների հետ կապեր հաստատելն է, ինչը կարեւոր քայլ է երկրում կինոարդյունաբերության զարգացման տեսանկյունից։

«Մեզ անհրաժեշտ է նաեւ բաշխիչ ցանց ստեղծել, որը, կարելի է ասել, Հայաստանում գոյություն չունի։ Բանն այն է, որ նկարահանվելուց հետո ֆիլմը պետք է միջազգային շուկայում հայտնվելու միջոցներ ունենա։ Այս ոլորտն այդպես է աշխատում»,-ասաց Միրզախանյանը։

ԱՄՆ-ից հրավիրված ազգային կինոթատրոնի գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ կինոկենտրոնի աշխատանքն առավելագույնը թափանցիկ պետք է դարձնել եւ բոլոր կինոարտադրողների համար հավասար հնարավորություններ ստեղծել։

Նախարարը ուշադրություն է հրավիրել նաեւ հարցի տեխնիկական կողմին. «Երկիրը բավականաչափ միջոցներ չունի միաժամանակ երկու լիամետրաժ կինոնկար ստեղծելու համար։ Մեր նպատակն է տեղի ձեռներեցներին այդ ոլորտում ներգրավելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, որպեսզի երկրում արտադրողական բազա ձեւավորենք, որի արդյունքում մենք կկարողանանք տարեկան մոտ 8-10 ֆիլմ արտադրել»։

Ամիրյանը նկատեց, որ այսօր երկրում 4-5 կինոթատրոն կա, իսկ նոր ծրագիրը իրագործելուց հետո դրանք կարող են հասնել 40-ի։

Բարեփոխումների ծրագիրն իրականացնելու համար պետությունը շուրջ 250 մլն դրամ է հատկացրել։ Դրանով հանդերձ՝ պետությունը հանդես է գալիս որպես արտադրանքի համարտադրող։

Ինչ վերաբերում է կինոթատրոնի հետագա ճակատագրին, Ամիրյանը հավելեց, որ մոտ ապագայում այն կարող է միավորվել «Հայկ» փաստագրական ֆիլմերի կինոստուդիայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ