News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսուլում իրաքցի զինվորականների կողմից ձերբակալված ԻՊ խմբավորման գերմանուհի կողմնակիցները աշխատում էին տեղի «բարքերի ոստիկանությունում»։ Այս մասին հուլիսի 28-ին գրել է Der Spiegel-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների տվյալները։

«Բարքերի ոստիկանության» խնդիրն է հսկել ԻՊ-ի դրես կոդի պահպանմանը՝ կանայք, որոնք չափից թեթեւամիտ էինն հագնված կամ էլ կոսմետիկա էին գործածում, պատժվում են ճիպոտների հարվածներով։ Բացի դրանից չորս գերմանուհիներից երկուսը ակտիվ զբաղվում էին ԻՊ-ի համացանցային քարոզչությամբ ու հնարավոր է նոր զինյալներ էին հավաքագրում։

Ձերբակալված ջիհադուհիներից մեկը ծնունդով Չեչնիայից էր, բնակության վայրով՝ Դետմոլդից, մյուսը՝ 16-ամյա Լինդան՝ Սաքսոնիայից էր։ Նրանց հետ միասին գերեվարվել են Մանգեյմում բնակվող մարոկացին ու նրա մեծահասակ դուստրը։ Հիմա նրանք կալանավորված են Բաղդադում, որտեղ Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով, նրանց արդեն այցելել են դեսպանատան աշխատակիցները։

Իրաքի գերատեսչությունների տվյալներով, գերեվարված գերմանուհիներից ոչ մեկին մահապատիժ չի սպառնում։ Նրանք չեն մասնակցել ռազմական գործողություններին ու չեն մեղադրվում սպանություններում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ