News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը հուլիսի 29-ին Մանամայում կհանդիպեն՝ Կատարի շուրջ վերջին զարգացումները քննարկելու համար: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ԱԳՆ հաղորդագրությունը:

Երկօրյա հանդիպումների ընթացքում չորս երկրները կպնդեն, որպեսզի Կատարը կատարի իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնի իրենց ներքին գործերին միջամտությունը, ասվում է հայտարարությունում:

Արաբական չորս պետությունները խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ