News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական La lettre Diplomatique պարբերականի հուլիսյան համարում լույս է տեսել հոդվածաշար՝ նվիրված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հոդվածաշարում տեղ են գտել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Շարլ Ազնավուրի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի,Եվրոպայի Խորհրդում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտեի, Հայկական Զարգացման Հիմնադրամի նախագահ Արմեն Ավակ Ավագյանի, «Բիզնես Ֆրանս» կազմակերպության միջազգային համագործակցության տնօրեն Ֆիլիպ Իվերնիոյի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեսի, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Բերանժեր Պերելոյի, Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Սյուզան Ղարամյանի հոդվածները:

La Lettre Diplomatique պարբերականը տարածվում է Ֆրանսիայի պետական հաստատություններին, Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ տրամադրվում Ֆրանսիայի բոլոր օդանավակայանների պատվավոր հյուրերի սպասարկման սրահներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ