News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան արձակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը անցնելով 1000 կմ ՝ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, հայտնել է Պենտագոնը, փոխանցում է Reuters-ը ։

Պենտագոնի մամուլի քարտուղար կապիտան Ջեֆ Դեւիսը հայտնել է, որ հրթիռը արձակվել է Mupyong-ni-ից, երկրի հյուսիսային մասում գտնվող զենքի գործարանից, ու ընկել է Հոկայդո կղզուց 167 կմ հեռավորության վրա։ «Մենք համարում ենք, որ դա ՄԲՀ է եղել, այդ արձակումն ակնկալվում էր»,- ասել է Դեւիսը։

Դեւիսը հայտնել է , որ արձակումը վտանգ չի ներկայացնում Հյուսիսային Ամերիկայի համար, հետագա վերլուծությունը կշարունակվի։ «Մեր հանձնառությունը մեր դաշնակիցների՝ այդ թվում Հարավային Կորեայի ու Ճապոնիայի պաշտպանությանը, առաջվա պես ամուր է։ Մենք  պատրաստ ենք պաշտպանել մեզ ու մեր դաշնակիցներին ցանկացած հարձակումից կամ սադրանքից»,- ասել է Դեւիսը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ