Հնդկաստանի Օրիսա նահանգում կայծակի հարվածից առնվազն 14 մարդ է զոհվել, եւս 6-ը տուժել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով Odisha Sun Times պարբերականը։
Նահանգի հյուսիսարեւելյան ափին փոթորիկը տեղի է ունեցել նախօրեին։ Հիմնականում զոհեր են գրանցվել Բհադրաք շրջանում, որտեղ 5 մարդ է զոհվել։ Հարեւան Բալասոր եւ Քենդրափարա շրջաններում 3-ական մարդ է զոհվել, 5 մարդ տուժել է։ Զոհեր են գրանցվել նաեւ Բանսփալ, Անգուլ եւ Սունդարգարհ շրջաններում։