News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում մեկնարկել է տարվա ամենաաղմկահարույց դատավարություններից մեկը, այսպես կոչված «Իգլայի» գործը, որի առանցքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է: Ըստ մեղադրանքի, նա մի խումբ անձանց դրդել է ապօրինաբար ձեռք բերել  «Իգլա» տեսակի զենիթահռթիռային համալիր եւ տեղափոխել Հայաստան: Մյուս 6 ամբաստանյալները մեղադրվում են զինամթերքի տեղափոխումը իրականացնելու կամ դրան օժանդակելու մեջ: Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում, ինչի մասին հայտարարեց նաեւ դատական առաջին նիստում: Առաջին նիստը դատավորը հետաձգեց փաստաբաններից մեկի բացակա լինելու պատճառով եւ հաջորդ նիստը նշանակեց մեկ ամիս հետո, ինչը զայրացրեց ամբաստանյալներին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին:

Հուլիս 30-ին Սեւանում տեղի է ունեցել 2 սպանություն: Ծեծկռտուքի հետեւանքով Աշոտ Հովհաննիսյանը, որը «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերն էր, մահացել է:  Նրա 36-ամյա որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, հետապնդել է փախուստի դիմած տղաներին, մայրուղու վրա իջեցրել մեքենայից, ապա որսորդական հրացանով կրակել ու սպանել է 28-ամյա Դավիթ Առաքելյանին: Էդգար Հովհաննիսյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել: Գործով ընթանում է  քննություն:

Ողբերգական դեպք Լոռու մարզում. երիտասարդ կինը մահացել է գնացքի տակ ընկնելու հետեւանքով: Ականատեսները պատմել են, որ 37-ամյա կինը պառկած է եղել գնացքի գծերի վրա, մեքենավարը փորձել է կանգնեցնել ընթացքը, ազդանշան է տվել, սակայն նա չի շարժվել: Արդյոք կատարվածն ինքնասպանություն է, թե՞ դժբախտ պատահարը, կպարզի քննությունը:

Եվս մեկ դժբախտ պատահար, այս անգամ՝ Արարատի մարզում։  16-ամյա պատանին մահացել է հոսանքահարվելու հետեւանքով: Գեղամ Հովհաննիսյանը մագլցել է էլեկտրասյունը՝ լուսանկարվելու նպատակով, հոսանքահարվել է եւ ընկել: Մինչեւ ընկերները կհասցնեին «Շտապօգնություն» կանչել, նա արդեն մահացել էր:

Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում օրերս մահացած պայմանագրային զինծառայողի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Քննչական կոմիտեն պարզել է, որ կատարվածը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանք է եղել: Սակայն դեռ պարզ չէ՝ կանոնները խախտվել են զինծառայողի, թե ծառայակիցների կողմից: Մինչդեռ 33-ամյա Արկադի Ղամբարյանի հարազատները համոզված են, որ Արկադիին սպանել են ծառայակիցները, նույնիսկ տեղյակ են, որ դեպքի պահին նա քնած է եղել: Նշենք, որ մահացած զինծառայողը Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչ էր, երեք անչափահաս երեխաների հայր: Հարազատների խոսքով, նա ընդամենը 3 օր առաջ էր անցել ծառայության՝ սոցիալական ծանր պայմաններից դրդված:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հավաքել ցորենը: Հակառակորդն անընդհատ կրակում է դաշտերում աշխատողների ուղղությամբ: Օրերս ադրբեջանական դիրքերից կրակ էին բացել հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ, կոմբայնավարին հաջողվել էր փրկվել: Վերջին օրերին հակառակորդն ակտիվացրել է կրակոցները նաեւ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է  2017թ առաջին կիսամյակի տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ամուսնությունների թիվը նվազել է՝ կազմելով 7234, մինչդեռ ամուսնալուծությունների թիվը աճել է։ Ծնունդների թիվը նվազել է, իսկ մահացության ցուցանիշը չի փոխվել։ Այս տարվա առաջին վեց ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի բնակչության թիվը կրճատվել է 6.200-ով։ Առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է խնդրել 55 մարդ, որոնց մեծ մասը Սիրիայից է։ Ապաստան խնդրողներից 4-ն Ադրբեջանի քաղաքացիներ են՝  17-ամյա տղա եւ աղջիկ, 35-ամյա տղամարդ եւ 64 տարեկան կին։

Եղանակն անակնկալ է մատուցել Աջարիա հանգստանալու մեկնողներին: Սեւ ծովի առափնյա շրջաններում  փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, արգելվել է ծովում լողալը: Ավելի ուշ, սակայն, նախազգուշացումը հանվել է, այժմ ծովն ավելի հանդարտ է: Միայն կիրակի օրվա ընթացքում փոթորկած ծովից 46 մարդու են փրկել:

Դոլարն ու ռուբլին էժանացել են,  եվրոն՝ կրկին թանկացել: Հուլիսի 31-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը՝ 561, բրիտանական ֆունտինը՝ 627, իսկ ռուբլունը՝ 7.98 դրամ

Օգոստոսի 1-ից 5-ը հանրապետությունում  սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին ջերմաստիճանն այդ օրերին նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով: Տեղումներ առաջիկա օրերին չեն սպասվում: Օգոստոսի 1-ին մայրաքաղաքում կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ