Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահը եւ կրակել այնտեղ գտնվող անձանց վրա: NEWS.am-ի նախնական տեղեկություններով, այս պահի դրությամբ կա 3 զոհ եւ 6 վիրավոր:

Նշենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կասկածյալը որոնվում է: Մեր տեղեկություններով, իրավապահներին հայտնի է նրա ինքնությունը։

Մանրամասներն ավելի ուշ: