News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


55-ամյա Ամո Խուդոյանը, որն Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում սգո արարողության ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել, ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել։ Նրան հիվանդանոց է տեղափոխել հարազատներից մեկը՝ Մանուկ Խուդոյանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Խաչատուր Էյրամջյանը։ 

Նրա խոսքով՝ Ամո Խուդոյանն անմիջապես վիրահատարան է տեղափոխվել։ Բժիշկները պարզել են, որ նա ստամոքսի, ուղիղ եւ բարակ աղիքների, ստոծանու, ողնաշարի եւ ազդրերի հրազենային վնասվածքներ է ստացել։ Տղամարդու մոտ ներքին արյունահոսություն է սկսվել։ Խաչատուր Էյրամջյանն ասաց, որ նման վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են։ Վիրավորը մահացել է վիրահատական սեղանին։

Նրա հարազատը՝ 40-ամյա Մանուկ Խուդոյանը, միկրովիրաբույժ Արա Մելիքսեթյանի խոսքով, միայն հիվանդանոցում է հասկացել, որ ինքը եւս վիրավոր է։ Նրա կրունկներից տեղային անզգայացմամբ հեռացվել են օտարածին մետաղական մարմինները։ Բուժօգնություն ստանալուց հետո տղամարդը լքել է հիվանդանոցը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում անհայտ անձը ներխուժել է գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահ եւ ինքնաձիգով կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 8 եւ զոհվել 4 մարդ, այդ թվում՝ Ամո Խուդոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ