News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վրաստանի Իլյա Երկրորդ կաթողիկոս-պատրիարքն այսօր հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին եւ նրա կնոջը՝ Քարեն Փենսին, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Պատրիարքարանի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ պատրիարքը բարձրաստիճան հյուրերին անձամբ հանդիպելու ցանկություն է հայտնել։

Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարը Մայք եւ Քարեն Փենսերին անձնական նվերներ է փոխանցել՝ ոսկե ապարանջան՝ սաղմոսից մեջբերումով, ինչպես նաեւ ոսկե խաչ՝ թանկարժեք քարերով՝ մարգարտով, զմրուխտով եւ սուտակով Թամար թագուհուն պատկանած հայտնի խաչի կրկնօրինակը։

Պատրիարքը փոխնախագահին խնդրել է իր հետ նմանատիպ նվերներ տանել ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի եւ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի համար։ Փոխնախագահը սիրով համաձայնել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ