News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքացիությունից զրկված՝ Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ում գտնվող քաղաքական գործիչը մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Ստրանա ua»-ն։

«Ես չեմ թաքնվելու ԱՄՆ-ում։ Ես պարտադիր կվերդառնամ Ուկրաինա ու դատարանում կապացուցեմ իր իրավացիությունը։ Եթե իշխանությունը ինձնից չի վախենում՝ թող ինձ թույլատրի երկիր մտնել, իսկ եթե վախենում է․․ Դե ինչ, ես միեւնույն է կգտնեմ տունդարձի ճանապարհը»,- ասել է Սահակաշվիլին։

Սակայն վերադդարձի որոշակի ժամկետ նա չի հայտնել։ Ընդ որում խոստացել է դատարանում բողոքարկել իր ուկրաինական քաղաքացիության չեղարկման մասին հրամանագիրը, երկրի իշխանություններին մեղադրելով իրեն հետապնդելու մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանագրով Սահակաշվիլուն զրկել է քաղաքացիությունից։ Այդ որոշման պաշտոնական պատճառն այն է, որ քաղաքական գործիչն իր հարցաթերթիկում կեղծ տվյալներ էր նշել , ավելի որոշակիորեն՝ թաքցրել էր, որ իր դեմ Վրաստանում քրեական գործ է բացվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ