News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղում այսօր՝ օգոստոսի 1-ին, սգո սրահում կրակոցներ արձակելու կասկածանքով հետախուզվում է Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչ Թելման Քալաշյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա նկատմամաբ հետախուզում է հայտարարվել:

Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Եզդիաբնակ Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահ եւ կրակ բացել այնտեղ գտնվող տղամարդկանց ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով 3 մարդ տեղում զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ նրանցից մեկը վիրահատության ժամանակ մահացել է: Մյուս վիրավորները տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ ունեն:

Շամիրամի գյուղապետը նշել է սպանվածների անունները. նրանք են Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանը եւ Աղասի Քալոյանը: Սպանվածներից երկուսը Շամիրամի բնակիչներ են եղել, մյուս երկուսը եկել էին Ռուսաստանի Դաշնությունից: Զորո եւ Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, նրանց ազգական էր նաեւ Աղասի Քալոյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ