News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ուզում են ընդլայնել խատուտիկից ու այլ ատասովոր հումքից գինու արտադրությունը։ Butterfly ընկերության հիմնադիր ու տնօրեն Գագիկ Թամազյանը NEWS.am -ի թղթակցին հայտնել է, որ ընկերությունը հիմա որոնում է միջոցներ լաբորատոր ու արտադրական հնարավորությունները ընդլայնելու համար։ Սարքը ներկայացվել է Sevan Startup Summit տեխնոլոգիական նախագծերի մրցույթում, որը անցել է հուլիսի 24-31-ը Սեւանա լճի ափին։

Ընկերությունն աշխատում է ավելի քան 4 տարի։ Դրանցից 3-ը՝ տեխնոլոգիայի վրա, որը փոխում է նյութի մոլեկուլյար կառուցվածքը ու այն մոտեցնում խաղաղի գինու նյութին։ Բայց գինու մեջ նաեւ մի քիչ «ճշմարտություն» է մնում՝ հումքի համն ու բույրը։ Խատուտիկից բացի ընկերությունն արդեն սկսել է նարինջ ու շոկոլադ օգտագործել գինու արտադրության համար։

Այն հարցին, թե խատուտիկի մեջ որտեղից է շաքար խմորման համար՝ Թամազյանը նկատեց «Դրանք տեխնոլոգիայի նրբություններն են, որոնց մասին մենք չենք կարող խոսել։ Ոչ մի շաքար, ոչ մի սպիրտ մենք չենք հավելում։ Դրա համար էլ արդեն դիմել ենք էկո հավաստագիր ստանալու նպատակով»։

Ընկերությունն արդեն սկսել է աշխատել Ռուսաստան արտահանելու ուղղությամբ ու մտադիր է ընդլայնել հումքի գնումները ։ Ճիշտ է, առայժմ բեռնատարներով խատոտիկներ ընդունելուն պատրաստ չէ։ «Մենք դեռ չենք հասել հումքի կանոնավոր գնումներին՝ մեծ ծավալներով։ Բայց դա էլ է մեր նպատակներից մեկը, եթե մենք ուզում ենք ընդլայնել արտադրությունը»,- նկատեց Թամազյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ