News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Վրաստանի ձգտումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք  Վրաստանը համարում ենք առանցքային ռազմավարական գործընկեր, աջակցում ենք ձեր տարածքային ամբողջականությունն ու ձեր ձգտումը ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,- հավելել է նա։

«Մենք նախագահ Թրամփի հետ միասին առաջնորդվում ենք այն հայտարարությամբ, որը ՆԱՏՕ-ն է արել 2008-ին Բուխարեստում, որից հետեւում է, որ Վրաստանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ,- ասել է Փենսը,- ուրախալի է տեսնել, որ Վրաստանն արդեն հիմա գերազանցում է ՆԱՏՕ-ի սահմանած նպատակային ցուցանիշը՝ ազգային պաշտպանության համար ՀՆԱ 2 տոկոսի հատկացման հարցում։ Սակայն մենք բոլորս գիտենք, որ պաշտպանության ոլորտում Վրաստանի ներդրումները պայմանավորված են անհրաժեշտությամբ։ Հենց հիմա, 40 մղոն հեռավորության վրա այն վայրից, որտեղ մենք գտնվում ենք, ռուսական տանկերը կանգնած են Հարավային Օսիայի զավթված տարածքում։ Այսօր Ռուսաստանը նախկինի պես գրավված է պահում Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասը։ Հստակեցնեմ՝ ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է վրացական հողերի ռուսական օկուպացիան»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ