News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Բիոպարարտանյութեր արտադրող  Orwaco հայկական ընկերությունը մտադիր է վերամշակել երեւանյան գյուղատնտեսական շուկաների թափոնները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայ- նորվեգական համատեղ ձեռնարկության տնօրեն Լուսինե Նալբանդյանը։

Այդ նպատակի համար պիտանի են ոչ միայն մրգերի ու բանջարեղենի թափոնները, այլ նույնիսկ սուրճի մնացորդը։ Դրանից կտրուկ բարձրանում է այն որդերի արտադրողականությունը, որոնք թափոնները պարարտանյութի են վերամշակում։

«Քաղաքային աղբանոցի կեսից ավելին օրգանական աղբ է։ Վերջերս գերմանական Կասելի համալսարանի մասնագետների իրականացրած ուսումնասիրությունը հերթական անգամ հաստատել է դա։ Նրանք պարզել են, որ Աբովյան քաղաքում աղբի 40-60 տոկոսը օրգանիկա է։ Այն կարելի է վերամշակել ու ստանալ գյուղացիներին անհաժեշտ պարարտանյութ՝ առանց քիմիայի։ Թափոններում օրգանիկան շատ է, բայց սկզբնական փուլում պետք չէ դրա համար այդքան հեռու գնալ ու այն աղբանոցից բերել։ Օրգանիկա կա պատրաստի տեսքով՝ մրգերի ու բանջարեղենի թափոնները, որոնք հավաքվում են գյուղատնտեսական շուկաներում օրվա վերջում»,- նկատեց նա։

Այդ երկու ուղղություններով՝ «շուկայական» ու «սրճային», ընկերությունն ուզում է արտադրություն զարգացնել։ Նախագիծը ներկայացվել էր Sevan Startup Summit տեխնոլոգիական նախագծերի մրցույթում, որը անցկացվել է հուլիսի վերջին Սեւանա լճի ափին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջը. Ինչ պետք է անեն հայ գործարարները. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է` 2021թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտել...
Օնլայն հարթակում կեղծ դրոշմանիշներով խմիչք է վաճառվել. ՊԵԿ-ը գնել է որոշակի խմբաքանակ ու բացահայտել
Վաճառվող ալկոհոլային խմիչքները դրոշմավորված են եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները …
Տիգրան Ավինյանի մոտ քննարկել են e-gov.am-ի կարողությունների զարգացման հարցը
Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել նաև բջջային հավելված, որը թույլ է տալու լավագույնս օգտվել...
Առանց այն էլ կիսադատարկ ջրամբարներից սովորականից շատ ջուր է բաց թողնվում. ենթադրվում է՝ որպես ընտրակաշառք
Ախուրյանի ջրամբարի թերլցվածությանհամար կան նաեւնոր ի հայտ եկածպատճառներ. ջրամբարը կառուցվել է 1980-ին՝ Թուրքիայի և ՀԽՍՀ-ի համատեղ...
Ադամանդի մշակման ծավալները Նոր Հաճնում կրճատվել են մինչեւ 7-10 տոկոս. երկրորդ նախագահ
Մարդիկ ստիպված են աշխատանք փնտրել այլ վայրերում, ասել է Քոչարյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ