News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հակառուսական պատժամիջոցների մասին օրինագծի ստորագրումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դե ֆակտո ոչինչ չի փոխում, հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Սա նորություն չէ։ Բանն այն է, որ ընդունվել է օրինագիծ ու նախագահի ստորագրությամբ թե առանց դրա՝ այն միեւնույն է ինքնաբերաբար օրենք կդառնար»,- ասել է Պեսկովը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Մոսկվան արդեն ձեռնարկել է պատասխան քայլեր՝ Վաշինգտոնի գործողությունների կապակցությամբ։

Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը ստորագրել էր Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին  Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը։ Փաստաթղթով, մասնավորապես, ներդրվում են սահմանափակումներ ընկերությունների համար՝ այդ թվում նավթագազային ոլորտում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ