News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Windows 10-ում կավելանա Eye Control գործառույթը, որը շարժողական համակարգի խանգարումներ ունեցող օգտատերերին օգնում է կառավարել համակարգիչը։

 Windows Insiders ծրագրի մասնակիցները արդեն կարող են փորձարկել այս հնարավորությունը, իսկ պաշտոնապես այն կթողարկվի Windows 10 Creators Update-ի հետ՝ այս տարվա աշնանը։ Microsoft-ի նպատակն է, որ օգտատերերը կարողանան առավելագույնս օգտագործել Windows-ի  հնարավորությունները առանց կառավարման ավանդական միջոցների գործածման։

Eye Control հավաքածուի գործառույթներից մեկը կփոխարինի համակարգչային մկնիկը, մյուսները՝ ստեղնաշարը։ shape-writing ճանաչման նորարարական միջոցի շնորհիվ հնարավոր է աչքի շարժումներով արագ հավաքել տեքստը․ նայելով վիրտուալ ստեղնաշարին՝ օգտատերը հայացքը պահում է բառի առաջին տառի վրա, իսկ հետո կարող է արագ աչքերը շարժել դեպի մյուս տառերը։

Դա զգալիորեն ավելի արդյունավետ է, քան մեկական տառով տեքստի հավաքումը, որը պահանջում է հայացքը երկար պահել յուրաքանչյուր տառի վրա։ Eye Control –ի օգտատերերի համար նաեւ հասանելի կլինեն հուշումներ, որոնք ավելի կհեշտացնեն հայացքով տպելը։

Համակարգի նոր գործառույթները օգտագործելու համար պահանջվում է Tobii ընկերության Eye Tracker 4C տեսախցիկ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ