News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը շատ անհեռատեսական  ու նույնիսկ վտանգավոր քաղաքական գիծ է, որը հղի է  կայունության խափանմամբ, ինչի համար հենց Մոսկվան ու Վաշինգտոնն են հատկապես պատասխանատու։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«ԱՄՆ գործողությունների վերաբերյալ ռուսական դիրքորոշումը, այդ թվում այս օրենքը, շարադրված է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ հուլիսի 28-ի հայտարարության մեջ ։ Մենք նաև արդեն ցույց ենք տվել, որ մտադիր չենք անպատասխան թողնել թշնամական հարձակումները՝ այդ թվում ամերիկյան իշխանությունների կողմից մեր դիվանագետների արտաքսումը ո ւ դիվանագիտական սեփականության գրավումը։ Բնականաբար, մենք մեզ նաև այլ հակահարվածների իրավունք ենք վերապահում։

Պատժամիջոցների սիրահարները, որոնք ԱՄՆ-ում հակառուսական հիստերիա են բորբոքել, վաղուց արդեն լավ կանեին ազատվեին պատրանքներից ու գիտակցեին, որ ոչ մի սպառնալիքներով ու ճնշումներով Ռուսաստանին հնարավոր չէ ստիպել փոխել իր քաղաքականությունը կամ զիջել ազգային շահերը»։

Փոխադարձ խայթոցների փոխանակությունը մեր ընտրությունը չէ։ Մենք բաց ենք ԱՄՆ-ի հետ փոխգործակցության համար այն ոլորտներում, որտեղ դա օգտակար ենք համարում մեր ու միջազգային անվտանգության համար, այդ թվում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ոլորտում։ Սակայն բեղուն համագործակցությունը հնարավոր է, միայն եթե վաշինգտոնյան քաղաքական գործիչները հաղթահարեն սեփական մոլորությունները, դադարեն շրջակա աշխարհն ընկալել իրականությունը խեղաթյուրող «ամերիկյան բացառիկության» հատվածակողմից»,- նշում են ՌԴ ԱԳՆ-ից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ