News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավիթաշեն համայնքում օգոստոսի 2–ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երիտասարդներից մեկը հիվանդանոցում մահացել է:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով 20-ամյա Ա. Ե.-ը եւ 32-ամյա Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախնական տեղեկություններով՝ երիտասարդները փորձել էին արկի գլխիկ սղոցել, ինչի հետեւանքով պայթյուն էր տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ