Երևանի «Փյունիկը» նոր մարզիչ ունի. ակումբը գլխավորել է Մոսկվայի «Սպարտակ» և «Դինամո» թիմերի նախկին ֆուտբոլիստ, Կարագանդայի «Շախտյորի» և ֆիննական «Յարոյի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոն: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին հայտնեց թիմի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Թիմում կաշխատեն նաև Արմեն Գյուբուդաղյանցն ու Արմեն Պետիկյանը: Ամենայն հավանականությամբ շուտով «Փյունիկը» կանվանափոխվի: