News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով դատական նիստին այսօր՝ օգոստոսի 3-ին, միջադեպ է գրանցվել:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանները միջնորդեցին նիստերի դահլիճ բերել իրենց պաշտպանյալներին, քանի որ նրանց բացակայությամբ չեն կարող իրականացնել իրենց պարտականությունները: Երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց այդ միջնորդությունը, ամբաստանյալներից Արամ Մանուկյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, որից անմիջապես հետո դատավորը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ եւ նույնպես հեռացրեց նիստերի դահլիճից: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես գալու փորձ կատարեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը: Նրան նույնպես դատարանը հեռացրեց նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, թե անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ: Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն արգելեց իր պաշտպանյալին հեռանալ դահլիճից՝ նշելով, որ այդ որոշումն օրինական չէ: Այդ ընթացքում, սակայն, ոստիկանները հրելով հեռացրին Հովհաննես Հարությունյանին:

Ամբաստանյալի մայրը, որը նիստին հետեւում էր ապակուց այս կողմ, վրդովվեց որդու նկատմամբ այդ վերաբերմունքից եւ աղմկելով սկսեց հարվածել ապակիներին: Նրան միացան դահլիճում գտնվող մյուս քաղաքացիները, որոնք սկսեցին ամոթանք տալ ոստիկաններին եւ դատավորին: Դահլիճում առկա լարված իրավիճակը ստիպեց Արտուշ Գաբրիելյանին: Նիստն ընդմիջվեց:

Քիչ առաջ վատացել է Հովհաննես Հարությունյանի մոր վիճակը: Նրան բուժօգնություն են ցուցաբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ