News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկություններով, առաջին կիսամյակում Հայաստանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 17 տոկոսով։ Նկատենք, որ այդ ժամանակահատվածում երկրում վաճառված բնակարանների ավելի քան 70-ը բաժին է ընկել մայրաքաղաքին։ Համեմատության համար՝ Երեւանին է բաժին ընկնում բնակարանների հանրապետական ֆոնդի կեսից քիչ ավելին (53 տոկոսը)։

Չնայած առքուվաճառքի գործարքների երկնիշ աճին՝ մեկ տարում մայրաքաղաքում բնակարանների 1 քառ. մետր մակերեսի միջին շուկայական գները նվազել են։ Հունիսի տվյալներով, գների մեջ անկումը կազմել է 0․9 տոկոսից ( Նուբարաշեն թաղամասում)  մինչեւ 9․9 տոկոս (Աջափնյակ)։ Նկատենք, որ Նուբարաշենի մասնաբաժինը մայրաքաղաքի բնակարանային ֆոնդում աննշան է ՝ 0․7 տոկոս, իսկ գներն այնտեղ ամենացածրն են քաղաքում։ Իսկ ահա Երեւանի ամենաթանկարժեք թաղամասում՝ Կենտրոնում, «քառակուսու» շուկայական գները, պաշտոնական տվյալներով, աճել են 5․4 տոկոսով։

Ստորեւ ներկայացված աղյուսակում ներկայացված են հունիս ամսվա համար «միջին» բնակարանների գների հերթական հաշվարկի արդյունքները՝ ըստ Երեւանի թաղամասերի ։ Հիմք են վերցվել հետեւյալ ցուցանիշները՝ 1 քառ․մետրի համար պաշտոնական միջին շուկայական գինը ու բնակարանների միջին մակերեսը՝ ըստ Երեւանի թաղամասերի։ Նշենք, որ բնակարանների միջին մակերեսը ըստ թաղամասերի զգալիորեն տարբերվում է՝ 54 քառ մետրից սկսած (Շենգավիթ) մինչեւ 78 քառ մետր (Դավթաշեն)։

Մինչդեռ այդ երկու թաղամասերում բնակարանների մակերեսի քառակուսու պաշտոնական գները այդքան նկատելիորեն չեն տարբերվում՝ 240 հազար դրամ Շենգավիթում եւ 250 հազար դրամ Դավթաշենում։ Սակայն, բնակարանների միջին մակերեսի տարբերության հետեւանքով դրանց միջին արժեքը նշված թաղամասերում կտրուկ տարբերվում է (տես աղյուսակը)։

Հասկանալի է, որ աղյուսակում ներկայացված բնակարանների հաշվարկային արժեքը մի քիչ կտարբերվի իրական ցուցանիշից։ Դա վերաբերում է նաեւ Երեւանի համար միջին բնակարանի արժեքին (որը որոշվել է բնակարանների համաքաղաքային ֆոնդում դրա թաղամասերի մասնաբաժինների հիման վրա) Բայց ամեն դեպքում այդ տվյալները կարող են օգտագործվել ըստ մայրաքաղաքի թաղամասերի բնակարանների գների համեմատության համար ։  

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն…
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող…
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Ամենաշատ