Հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում Վրաստան ավելի քան 3.9 մլն օտարերկրացի է այցելել, ինչը 572.2 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (16.8% աճ), հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 434.6 մլն դոլար (+23.3%), ինչը 82 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վրաստան ամենաշատն այցելել են Ադրբեջանից (+8.7%), Հայաստանից (+18.3%), Ռուսաստանից (+35.9%) եւ Իրանից (+169.5%):
Եվրամիության երկրներին վերջին յոթ ամիսներից Վրաստան ավելի հաճախ այցելել են Ավստրիայի (+52%), Նիդեռլանդների (+ 39%), Գերմանիայի (+32%), Մեծ Բրիտանիայի (+29%) եւ Ֆրանսիայի (+26%) քաղաքացիներ:
Հաճախակի են դարձել Վրաստան այցելությունները Իրանից (+223.4%), Ուզբեկստանից (+163%), Սաուդյան Արաբիայից (+159%), Հնդկաստանից (+133%), Իսրայելից (+48%), Չինաստանից (+41%):
Առավել մեծ թվով զբոսաշրջիկների հոսք է գրանցվել Հորդանանից (+398%), Լիբանանից (+318%), Սաուդյան Արաբիայից (+218%), Քուվեյթից (+185%) եւ Ուզբեկստանից (+138%):