News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ս/թ օգոստոսի 16-18-ը, ժամը 08:00-20:00-ի ընթացքում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ Լոռու մարզի Արեւածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարի պատվարը պետք է բացվի, որի հետեւանքով մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Դեբեդ գետ՝ հանգեցնելով գետում ջրի մակարդակի մինչեւ 2 մետր բարձրացման:

Անվտանգության կանոններից ելնելով՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է նշված օրերին զերծ մնալ ՀՀ Լոռու մարզի Արեւածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարից դեպի Վրաստան հատվածում Դեբեդ գետում լողանալուց կամ գետը հունով անցնելուց, ինչպես նաեւ գետի ափամերձ տարածքներում գտնվելուց (ձկնորսությամբ, հողագործությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելուց, զբոսնելուց կամ հանգստանալուց):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ