News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է Tasnim-ը։

Նա քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրենքը, ասելով, որ դրանք խախտում են Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը։ Քասեմին հայտնել է, որ Թեհրանը չի լռելու։ Նրա խոսքով այդ քայլը նորից ապացուցում է ԱՄՆ-ի «միակողմանի ու անտրամաբանական անտագոնիզմը» իրանական ազգի նկատմամբ ու վիրավորում «աշխարհի բոլոր բարեկիրթ մարդկանց»։ Քասեմին շեշտել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք քննադատվել են բազմաթիվ երկրների՝ այդ թվում Վաշինգտոնի դաշնակիցների կողմից, կազդեն միջուկային ծրագրի շուրջ համատեղ համընդգրկուն ծրագրի հաջող իրականացման վրա։ Նա նշել է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, եւ խորհրդարանն ու վարչակազմը մոտ ժամանակներս կհայտնեն մի շարք պատասխան միջոցառումների մասին։ «Անկասկած Իրանը չի հայտնվի ուժի, սիոնականների ու վահաբիթների ինքնավստահ եռյակի դավադիր ծուղակի մեջ»,- նշել է Քասեմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ