News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թեեւ ոստիկանության բազմաքանակ ուժերը պաշարել էին Իջեւան քաղաքի կենտրոնական այգին, որպեսզի այնտեղ չկայանա ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքը, սակայն այն, այնուամենայնիվ կայացել է:

Հանրահավաքը կայացել է այգու դրսի կողմում, իսկ այգու եւ հրապարակի մուտքը ոստիկանական ուժերի կողմից ամբողջությամբ փակված է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրահավաքում ելույթներ են ունեցել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Դավիթ Շահնազարյանը: Հանրահավաքին ներկա եր նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը:

Ներկաները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Ազատություն Նիկոլին» «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան» եւ այլ կարգախոսներ:

Հանրահավաքի ավարտից հետո, սակայն, երբ մասնակիցները որոշել են երթ անցկացնել, ոստիկանության մեծաքանակ ուժերը հարձակվել են երթի մասնակիցների վրա եւ բռնություն կիրառելով, փորձել են խոչընդոտել երթի անցկացումը:

Արդյունքում ՀԱԿ-ի ակտիվիստներից մեկին` Հրանտ Թամրազյանին ոստիկանության «Վիլիս» ավտոմեքենայով տարել ոստիկանության բաժին, որին որոշ ժամանակ անց բաց են թողել: Ոստիկաններից մեկն, անգամ փորձել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ձեռքից խլել ֆոտոապարատը: «Այս ամենը հրահրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վլադ Վարդանյանը: Նախքան նրա գալը հանրահավաքը շատ հանգիստ էր ընթանում եւ արդեն ավարտվում էր միջոցառումը, բայց նա եկավ ու ամեն ինչ խառնեց իրար: Նա իրեն շատ լկտի էր պահում եւ հրահանգում ոստիկաններին, թե «Մաքրեք տարածքն էս «....ներից»: Երեւի ուզում է ուսերին մի աստղ էլ ավելացնի, դրա համար էր այդպես լկտիացել»,- NEWS.am-ին պատմեց Գագիկ Շամշյանը:

Նշենք, որ այսօր Հայաստանի 4 քաղաքներում` Երեւանում, Մարալիկում, Հրազդանում եւ Իջեւանում, նախատեսված են բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ