News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանացի զբոսաշրջիկներին զգուշացրել են առաջիկա հանգստյան օրերին եվրոպական մայրցմաքում ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին: Ըստ Telegraph-ի՝ առաջիկա օրերին եվրոպական մի շարք երկրներում օդի ջերմաստիճանը կանցնի +40-ից:

Մասնավորապես, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Խորվաթիայում եւ Եվրոպայի մյուս հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է +47 աստիճանի: Իտալացիները տաք հոսանքի ալիքն արդեն Լյուցիֆեր են կոչել: Ուժեղ շոգը հասել է նաեւ Սերբիա, Հունգարիա, Ռումինիա եւ Լեհաստան:

Եվրոպական 26 քաղաքներում նախազգուշացում է արվել Աֆրիկայից եկող տաք հոսանքի մասին: Դժոխային շոգը կպահպանվի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ