News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

200 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՊՆ Գյումրիի զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման եւ նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան:

Մայորի պաշտպանը պահանջում է բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու արդարացնել իր պաշտպանյալին կամ մեղավոր ճանաչելու դեպքում սահմանել անհամեմատ ավելի մեղմ պատիժ`ընդհուպ մինչև Քրեական օրենսգրքի 64 կամ 70 հոդվածների կիրառմամբ:

Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրիի զինվորական կոմիսարիատի պաշտոնյային` մայոր Արտեմ Մ.-ին: Վերջինս, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը եւ, իբր, գործընթացն արագացնելու համար Հակոբ Ղ.-ից պահանջել 200 ԱՄՆ դոլար կաշառք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ կաշառք վերցնելու պահանջը ներկայացվել է  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ  վիզաների վարչության Գյումրիի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տիգրան Մ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու մյուս իրավախախտումները, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ավելին, չարաշահելով Հակոբ Ղ.-ի վստահությունը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից խաբեությամբ պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել եւ ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Ամենաշատ