News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օտարերկրացիներն Իսպանիայում միլիոնավոր եվրոներ են թողնում, բայց Կատալոնիայում եւ Բասկերի երկրում որոշ երիտասարդներ տների պատերին գրում են՝ «Զբոսաշրջիկնե՛ր, տուն գնացեք», հաղորդում է BBC-ն:

Կատալոնացի ձախերի ներկայացուցիչը հայտարարել է, որ զբոսաշրջության գոյություն ունեցող մոդելը հանգեցնում է աշխատավոր դասի աղքատության խորացմանը: Բասկերի երկրում նրանց համախոհները մտադիր են օգոստոսի 17-ին շրջանի մայրաքաղաք Սան Սեբաստիանում զբոսաշրջության դեմ քայլերթ անցկացնել՝ բասկերի մշակույթի ավանդական Semana Grande փառատոնի ընթացքում, որը բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում:

Անցյալ տարի Իսպանիա ռեկորդային թվով՝ 75.6 զբոսաշրջիկ է այցելել: Նրանցից 18 մլն-ը Կատալոնիա է այցելել: Զբոսաշրջիկների դեմ ուղղված վանդալիզմի դեպքեր են եղել Բարսելոնայում, Մայորկա կղզում, Սան Սեբաստիանում:

Մի քանի երիտասարդներ Բարսելոնայի մարզադաշտի հարեւանությամբ հարձակվել են զբոսաշրջիկների ավտոբուսի վրա: Ոչ ոք չի տուժել, բայց վանդալները վնասել են ավտոբուսը՝ վրան գրելով՝ «Զբոսաշրջությունը սպանում է ավանդական միկրոշրջանները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ամենաշատ