News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վթարի դեպքով այսօր ձերբակալվել է ոստիկանության նախկին աշխատակից Սամվել Ջեյրանյանի որդին՝ Սուրեն Ջեյրանյանը։ Հիշեցնենք, որ ավտոճանապարհի Աշտարակ-Երեւան հատվածի 10-րդ կմ-ին բախվել էին «Volkswagen» մակնիշի 99 GG եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 34 GG 889 համարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել էր, իսկ ուղեւորը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել հիվանդանոց։ 

Ըստ shamshyan.com-ի՝ դեպքից հետո իրավապահներին է ներկայացել 61-ամյա Սամվել Ջեյրանյանը եւ հայտնել, որ Volkswagen Passat-ն ինքն է վարել, ինչից հետո ինքը դիմել է բժշկական կենտրոն: Սամվել Ջեյրանյանը նախկինում աշխատել է ոստիկանության 6-րդ վարչությունում, կոչումով գնդապետ է։ 

Քննչական գործողությունների արդյունքում, սակայն, պարզվել է, որ ղեկին եղել է նրա որդին: 26-ամյա Սուրեն Ջեյրանյանն այսօր ձերբակալվել է։ 

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի...
Հրդեհ Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում. Այն մարվել է 3 ժամ անց
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են...
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Ամենաշատ