News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Սթիվեն Միլլերին կարող են նշանակել Սպիտակ տան հաղորդակցության բաժնի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին։ 

Պարբերականի տվյալների համաձայն՝ Միլլերն այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը չէ։ Սակայն Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնը հավանության է արժանացնում այդ գաղափարը։ 

Նշվում է, որ Բենոնին դուր է եկել այն, թե ինչպես է Միլլերը վիճել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի հետ՝ ԱՄՆ-ում իմիգրացիայի համար անգլերեն իմանալու անհրաժեշտության շուրջ։ 

Սպիտակ տան հաղորդակցության բաժնի նախկին ղեկավար Էնթոնի Սկարամուչիին աշխատանքից հեռացրել են պաշտոնը ստանձնելու 11-րդ օրը՝ Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելիի պահանջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ