News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դիլիջանում օգոստոսի 5-ին մահվան ելքով դանակահարությւոն է տեղի ունեցել: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից  տեղեկանում է, որ օգոստոսի 5-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Հայկ Գ.-ն, 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ն, 1966 թ. ծնված Արտակ Ե.-ն և 1990 թ. ծնված Արթուր Եգանյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող «Ջոնիկի բեսեդկա» կոչվող տաղավարում կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Հայկ Գ.-ն ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Եգանյանին եւ վերջինի հորը` Արտակ Ե.-ին:

Ստացած վնասվածքներից Արթուր Եգանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ