News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Դիարբեքիրում կուսակիցների հետ հավաքի ժամանակ անդրադարձել է իշխանությունների քաղաքականությանն ուղղված Հայկական  ու քրդական հարցերին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, թե վերջին շրջանում իշխանությունները խոսքի ազատության սահմանափակումն արդեն մտցնում են խորհրդարան՝ հիշեցնելով, որ պատգամավորների ներքին կանոնակարգով այսուհետ կարգելվի Հայկական հարցի ու քրդական հարցի հետ կապված անկեղծ քննարկումները։

«Ինչպես որ հասարակ քաղաքացուն են արգելում ազատ խոսել, արդեն դա անելու են նաեւ պատգամավորների դեպքում։ Թուրքիան Հայկական ու քրդական հարցում վերադառնում է նախկին վիճակին, երբ այդ հարցերը տաբու էին։ Այս ամենն արվում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ձեռքերով»,-ասել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնակարգով պատգամավորները Հայոց ցեղասպանություն եւ Քուրդիստան բառերն արտասանելու համար կպատժվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ