News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում բուրկինիով կնոջն արգելել են օգտվել լողավազանից, հայտնել է Ֆրանսիայում իսլամատյացության դեմ պայքարի կազմակերպությունը։

Դեպքը տեղի է ունեցել Լա Սիոտատ քաղաքում, որտեղ կինը հանգստանում էր ամուսնու հետ։ Հանգստի երկրորդ օրը հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ կնոջն արգելվում է օգտվել լողավազանից, քանի որ այն պետք է չորացնել ու մաքրել այն բանից հետո, երբ կինը լողացել է այնտեղ: Ընդ որում՝ սեփականատերը 490 դոլար է գանձել զույգից՝ որպես լողավազանը մաքրելու վճար։

Կազմակերպությունը հերքում է հյուրանոցի սեփականատիրոջ պնդումը, թե կնոջ լողազգեստը հիգիենիկ չէ։

Բուրկինիի հարցով տարաձայնությունները Ֆրանսիայում սկսվել են անցած ամռանը, երբ մի քանի շրջաններ արգելել են հանրային լողափներում բուրկինի հագնել։

Այդ արգելքները, ի վերջո, չեղարկվել են Ֆրանսիայի գերագույն վարչական դատարանի կողմից, որը հայտնել է, որ դրանք հիմնարար ազատությունների լուրջ խախտում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ