News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին, որը վերջերս զրկվել է ուկրաինական քաղաքացիությունից, սպառնում է մինչեւ 11 տարի ազատազրկում՝ չորս քրեական գործերով։ Այս մասին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նաթիա Սոնգուլաշվիլին «Օբոզրեվատել» պարբերականին տված հարցազրույցում։

Սահակաշվիլիին առաջադրված մեղադրանքներից են բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանությունը, պետական միջոցները սեփական կարիքների համար ծախսելը, Վրաստանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելը ու Վրաստանի նախկին նախագահին քննադատող «Իմեդի» հեռուստաընկերությունը գրավելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ