News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երբեմն խավիարով հաց վաստակելու ձգտումից դրդված՝ մարդը կարող է չնկատել, թե ինչպես է անցել թույլատրելի սահմանը։ Այս մասին ասվում է «ԱՐՄՌՈՍՍ» իրավաբանների ռուս- հայկական ասոցացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի մեկնաբանության մեջ՝ ռուսաստանցի քաղաքագետ Օլեգ Կուզնեցովի վերջին արտահայտությունների կապակցությամբ։

 «Հիմք ընդունելով հայազգի ՌԴ քաղաքացիների բազմաթիվ դիմումներն ու ղեկավարվելով սեփական քաղաքացիական դիրքորոշմամբ՝ ես, որպես «ԱՐՄՌՈՍՍ» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի ղեկավար, դիմում եմ ներկայացրել ՌԴ քննչական կոմիտե, որն իր անմիջական վերահսկողության տակ է վերցրել գերատեսչության ղեկավարը՝ արդարադատության գեներալ պրն Ա․Բաստրիկինը։

Հայտնի է, որ ՌԴ ՔԿ-ի ք․Մոսկվայի գլխավոր քննչական վարչություն դիմում ներկայացնելուց մեկ կամ երկու օր անց այդ փաստի մասին հայտնի է դարձել ԶԼՄ-ներին եւ այն անձին, ում գործունեության վերաբերյալ ներկայացվել է նշյալ դիմումը։ Զուգահեռ այդ գործընթացին մեր կազմակերպության կայքը ենթարկվել է DDOS հարձակման, ինչի մասին համապատասխան դիմում է ներկայացվել ՌԴ ՆԳՆ կիբեր-հանցագործությունների վարչություն։

Այսպիսով, գործելով տեղեկատվական արտահոսքի եւ վիրտուալ հարձակումների պայմաններում՝ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը։ Պատմաբան Օլեգ Կուզնեցովի հետ անձամբ ծանոթ չեմ։ Ինձ հայտնի չէ` նա պատմաբան է, թե իրավաբան։ Այդ իսկ պատճառով անձնական բնույթի գնահատական տալը համարում

Այդ իսկ պատճառով անձնական բնույթի գնահատական տալը համարում եմ ոչ հարիր, թեպետ շատերը դա արդեն վաղուց են անում՝ օգտագործելով ռուսերենի եւ հայերենի լեզվական ողջ հնարավորությունները։

Միեւնույն ժամանակ ինձ համար պարզ է պրն․ Կուզնեցովի մեկնաբանությունների էությունը (տե՛ս ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովին տված հարցազրույցը, 04․08․2017թ․)։ Հարցարզույցի ընթացքում նա բավականին յուրովի է մեկնաբանում ՌԴ դաշնային օրենսդրությունն ու Բարձրագույն դատարանի որոշումն այդ կարգի գործերի շուրջ, որի շրջանակներում իբր թե չի դիտարկվում իր «գիտական» գործունեությունը։

Կարծում եմ, որ մինչեւ օրենքի նորմերի մեկնաբանությամբ հանդես գալն ու իմ հասցեին հրապարակային վիրավորանքներ հնչեցնելը, անհրաժեշտ էր հանրային հարթակում որդեգրած մարտավարության իրավական հետեւանքների շուրջ խորհրդակցել սեփական իրավապաշտպանի՝ Էլման Փաշաեւի հետ, ով այնքան էլ վատ իրավապաշտպան չէ։

Կարծում եմ, որ մինչեւ օրենքի նորմերի մեկնաբանությամբ հանդես գալն ու իմ հասցեին հրապարակային վիրավորանքներ հնչեցնելը, անհրաժեշտ էր հանրային հարթակում որդեգրած մարտավարության իրավական հետեւանքների շուրջ խորհրդակցել սեփական իրավապաշտպանի՝ Էլման Փաշաեւի հետ, ով այնքան էլ վատ իրավապաշտպան չէ։»

Ինձ համար հասնականալի պրն․ Կուզնեցովի նյարդային վիճակը․ այն բնորոշ է այն մարդկանց, ովքեր վստահ չեն իրենց իրավացիության մեջ։ Երբեմն խավիարով հաց վաստակելու ձգտման ճանապարհին մարդ կարող է չնկատել, թե ինչպես է անցնում թույլատրելիի սահմանը։ Ես եւ իմ թիմը սադրիչ գործելակերպի չենք ենթարկվում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ