News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +40+41 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+35,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+35,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +37+39,

Գեղարքունիքում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+35,

Լոռիում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+34,

Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +34+38,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+35,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +39+40,

Արարատում՝ գիշերը` +22+27, ցերեկը` +40+41,

Արմավիրում՝ գիշերը` +22+27, ցերեկը` +40+41,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+35,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+27, ցերեկը` +40+41,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +19+24, ցերեկը` +38+41,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +30+34,

Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +34+37:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է կարկուտ. Եղանակը Հայաստանում
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19...
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է...
Եղանակը Հայաստանում
Մարզերի մեծ մասում մայիսի 14-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում
Արտասովոր հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել...
Սեզոնային անձրեւները հեղեղումներ են առաջացրել Աֆղանստանում. մահացել է 50 մարդ
Հեղեղումները վնասել են տներ եւ գույք մի քանի շրջաններում...
Ամենաշատ