Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին օգոստոսի 7-ին տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ին այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ մահացած հայտնաբերված տղամարդու ինքնությունը պարզ չէ:
«Ահազանգը ստացվել է օգոստոսի 7-ին, ժամը 14:30-ին, մեկնած խումբը Երևան-Իջեւան ճանապարհից դեպի նշված համալիր տանող ճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում գետնին ընկած վիճակում հայտնաբերել է ինքնությունը չպարզված, մոտ 35 տարեկան տղամարդու դի»,-ասաց նա:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: