News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել հերքել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հերթական ապատեղեկատվությունը: Հրապարակումների համաձայն՝ հայկական ստորաբաժանումները, իբր, կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ եւ վիրավորել 13-ամյա երեխայի: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է լուրը՝ հավելելով, որ երեկ երեկոյան եւ գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել: Հայկական ստորաբաժանումներն ընդհանրապես որեւէ զինատեսակից կրակ չեն արձակել: Իսկ հրապարակված լուսանկարում երեւում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են եւ որեւէ կապ չունեն բեկորային վնասվածքի հետ:

Նաիրիտցիների մոտ նորից հույս է արթնանում, որը գործարանը կարող է վերագործարկվել: «Նաիրիտ»-ում ցանկանում է ներդրումներ կատարել Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանի հոլդինգը: Նրա նախաձեռնությամբ Հայաստան եվրոպացի ներդրողներ են ժամանել. արդեն եղել են գործարանում, ուսումնասիրել ներկա վիճակը: Այսօր էլ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ: Գործարանի նախկին տնօրենը լավատեսորեն է տրամադրված:

Այժմ գործընթացը նախնական՝ ուսումնասիրության փուլում է: Հոլդինգը թեեւ պատրաստ է ներդրումներ անել, բայց նախ հարկավոր է տեխնիկական աուդիտ անցկացնել, ինչից հետո միայն հնարավոր կլինի քննարկել ներդրումների հնարավորությունն ու չափը: Ամեն դեպքում, եվրոպացի ներդրողները հույս ունեն, որ աուդիտից հետո կկարողանան երկու տարվա ընթացքում գործարանի գոնե մի քանի արտադրամաս վերագործարկել:

Առողջապահության նախարարությունն ուսումնասիրում է հուլիսի 10-ին հիվանդանոցներից մեկում 2 ժամվա տարբերությամբ ծնված երեխաների ծնողների հայտարարությունը: Վերջինները պնդում են, որ նորածինները հիվանդանոցում արյան վարակ են ստացել: Երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով, այնուհետեւ սեպսիս ախտորոշմամբ այլ հիվանդանոց տեղափոխվել: Փոքրիկներից մեկն արդեն դուրս է գրվել, մյուսը դեռ բժիշկների հսկողության ներքո է, վիճակը բավարար է: Առայժմ հայտնի չէ, ինֆեկցիան եղել է ներարգանդային, թե՞ ծննդաբերական: Վերարտադրողական առողջության ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, որտեղ ծնվել են երեխաները, հավաստում է, որ այդ ամենը հերյուրանք է. եթե նորածնի մոտ ինֆեկցիա է հայտնաբերվում, դեռ չի նշանակում, որ կլինիկայում են վարակվել: Աբրահամյանը նաեւ նշում է, որ երկու բժշկի անձնական փոխհարաբերության խնդիր է, մեկը մյուսի հանդեպ անձնական թշնամանք:

Շուրջ մեկ ամիս է՝ Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ գյուղերում անասուններ են հիվանդանում: Գյուղապետերն ու գյուղացիները կարծում են, որ անասունները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ: Գյուղացիները նշում են, որ սկզբում դեպքերը եզակի էին, բայց շոգ եղանակային պայմանները նպաստեցին հիվանդությունը տարածմանը: Դեբեդ գյուղի 800 անասունից ավելի քան 500-ը վարակված է: Անկման դեպքեր դեռ չեն եղել, բայց վերջին օրերին վեց կենդանի է կորել: Չի բացառվում, որ սարերում սատկել են: Գյուղում փորձում են հասկանալ հիվանդության տարածման պատճառը: Ասում են՝ կա՛մ հիվանդության դեմ կիրառվող պատվաստանյութն է անորակ, կա՛մ հիվանդությունը մուտացիայի է ենթարկվել եւ դեղամիջոցն այլեւս արդյունավետ չէ, բայց հակված են առաջին տարբերակին: Նշենք, որ դաբաղը մարդուն կարող է փոխանցվել՝ հիվանդ կենդանու չվարակազերծված կաթ օգտագործելու կամ հիվանդ կենդանուն խնամելու դեպքում:

Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին տղամարդու դի է հայտնաբերվել: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ մահացածը 32 տարեկան է, Երեւանի բնակիչ: Տղամարդը հուլիսի 31-ից որպես անհետ կորած որոնվել է: Նրա պարանոցին կպչուն ժապավեն է փաթաթված եղել: Դեպքից այլ մանրամասներ իրավապահներն առայժմ չեն հաղորդում:

Անկումից հետո դոլարն ու եվրոն սկսել են ամրապնդել դիրքերը: Օգոստոսի 8-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 99 լումա, ֆունտինը՝ 624 դրամ:

Օգոստոսի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն: Առանձին հատվածներում մինչեւ +41 աստիճան եւ բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում: Հանրապետությունում օգոստոսի 9-13-ին տեղումներ չեն սպասվում: Երեւանում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +40+41 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ