News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ օգոստոսի 9-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

Դեսպանության նոր շենքը կկառուցվի Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանում Չինաստանի դեսպանության նոր շենքը կառուցվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ: Դեսպանատունը զբաղեցնելու է շուրջ 40 հազար քառակուսի մետր տարածք, այն իր տարածքով զիջում է միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը։

Ողջունելով ներկաներին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին, ապա հավելեց. «Հեռավորությունը չի կարող բաժանել իսկական ընկերների: Չնայած Չինաստանն ու Հայաստանը աշխարհագրորեն իրարից հեռու են գտնվում, չինացիներն ու հայերը բարեկամ ժողովուրդ են: Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապը տարեց տարի զարգանում է եւ կայուն հիմքերի վրա է գտնվում»:

Չինաստանի ԱԳ նախարարի օգնականի խոսքով, դեսպանության նոր շենքի կառուցմամբ Հայաստանն ու Չինաստանը շարունակում են իրենց երկարամյա դիվանագիտական հարաբերությունները. «Չինաստանը՝ որպես Հայաստանի բարեկամ եւ հուսալի գործընկեր, պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ»:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին նշեց, որ 25 տարիների ընթացքում եւ Հայաստանը, եւ Չինաստանը, ամեն ինչ արել են զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն ու համագործակցությունը երկու երկրների միջեւ: Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ այս շենքը Չինաստանը Երեւանում կառուցում է այն հեռանկարով, որ իրագործելու է նոր ու լայնամասշտաբ ծրագրեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ