News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շամշադինում մեղրի ու հատապտուղների փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակում ջազային ստեղծագործություններ են կատարում։ Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը։

Չոբանյանը նշեց, որ ջազային ստեղծագործությունները կարող են վայելել ոչ միայն փառատոնի մասնակիցները, այլեւ հարեւան բնակավայրերի բնակիչները, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանում ծառայություն անցնող զինծառայողները։ 

«Այստեղ շատ կարեւոր է աջակցությունը, որը ցուցաբերում է Հայաստանի պետական ջազային նվագախումբը։ Նրանք այն ցուցաբերեցին անցյալ տարի, այս տարի եւս կցուցաբերեն։ Նրանք փառատոնին մասնակցում են՝ առանց դրա համար հոնորար պահանջելու»,- ընդգծեց «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրենը։

Հայկ Չոբանյանի խոսքով՝ 2017 թվականին Շամշադինում մեղրի ու հատապտուղների փառատոնը Հայաստանի Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման շատ լավ հնարավորություն կընձեռի։ Հիմնադրամի տնօրենը նշեց, որ նախորդ տարի մասնակիցների թիվը գերազանցում էր 2000-ը, ինչը թույլ է տալիս խոսել զբոսաշրջիկների ակտիվ մասնակցության եւ առհասարակ Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալի առկայության մասին։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 12-13-ին տեղի կունենա մեղրի եւ հատապտուղների 6-րդ փառատոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ