News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Չնայած Չինաստանն ու Հայաստանը աշխարհագրորեն միմյանցից հեռու են, մեր ժողովուրդները միմյանց հանդեպ անկեղծ բարեկամական զգացողություն են տածում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ-ում Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը:

«Ինչպես ասում են՝ տարածությունը չի կարող բաժանել իսկական ընկերներին: Չնայած Չինաստանն ու Հայաստանը աշխարհագրորեն միմյանցից հեռու են, մեր ժողովուրդները միմյանց հանդեպ անկեղծ բարեկամական զգացողություն են տածում: Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր հայ-չինական հարաբերությունները զարգանում են առողջ եւ կայուն հունով: Ամրապնդվում է փոխադարձ քաղաքական վստահությունը, զարգանում են տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում հարաբերությունները, առկա է սերտ համագործակցություն երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում, խորանում է երկու ժողովուրդների բարեկամությունը»,- իր խոսքում նշել է Չինաստանի արտգործնախարարի օգնականը:

Լի Հուիլայն ընդգծել է, որ Չինաստանը՝ որպես Հայաստանի լավ բարեկամ, եղբայր եւ լավ գործընկեր, պատրաստ է հետագայում նույնպես զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի՝ վստահորեն զարգացնելով հայ-չինական հարաբերությունները եւ բազմակողմ համագործակցությունը:

«Դիվանագիտական ներկայացուցչության շենքը ոչ միայն միջպետական կապերի եւ երկխոսության գլխավոր հարթակն է, այլեւ արտացոլում է 2 երկրների բարեկամական հարաբերությունները: Չինաստանի դեսպանության այժմյան շենքը գործում է դեռեւս 1990-ականների սկզբից: Այսօր արդեն այն չի կարողանում բավարարել դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունների եւ Չինաստանի ու Հայաստանի խորացող համագործակցության պահանջմունքներին: Չինաստանի նոր դեսպանության տարածքը՝ շուրջ 40 հազար քառակուսի մետր, լինելու է Հայաստանի խոշորագույն դեսպանատներից մեկը, ինչը ցուցադրում է չինական եւ հայկական կողմերի՝ միմյանց հետ ավելի լայն համագործակցություն ծավալելու ցանկությունը»,- նշել է պաշտոնյան:

Անդրադառնալով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին՝ Լի Հուիլայնը նշել է, որ շատ է կարեւորում, որ հատկապես այս տարվանից են սկսում Հայաստանում Չինաստանի դեսպանության նոր շենքի շինարարությունը. «Հույս ունեմ, որ այն ոչ միայն Հայաստանն ու Չինաստանը կապող օղակ կլինի, այլեւ Երեւանի քաղաքի վառ կետը կդառնա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ