Բելառուսի թիմն առաջին տեղն է զբաղեցրել «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ կիսաեզրափակչում, որն ավարտվեց մերձմոսկովյան Ալաբինո հրաձգարանում, փոխանցում է «Զվեզդա»-ն։

Բելառուսի թիմը շրջանցել է Հայաստանի, Ղազախստանի եւ Մոնղոլիայի տանկիստներին։

Մրցույթում երեք կիսաեզրափակիչ փուլ տեղի կունենա։

Առաջին կիսաեզրափակչում հաղթել է Ռուսաստանը՝ շրջանցելով Ադրբեջանին, Ղրղզստանին եւ Սերբիային։