News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանն այսօր 49 տարեկան կդառնար: Հարազատներն ու ընկերներն այցելել են «Հաց բերողի» շիրմին եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Շահումյանի գերեզմանատուն են այցելել նաեւ տասնյակ մարդիկ, որոնք չեն ճանաչել «Հաց բերողին», սակայն գնահատում են նրա մարդասիրական քայլը. ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավման օրերին Արթուր Սարգսյանը, ճեղքելով գունդը շղթայած ոստիկանական պատնեշը, իր մեքենայով հաց հասցրեց պաշարման մեջ գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել «Սասնա ծռերին» աջակցելու համար: Նա կալանավորվել էր, ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակվել, ապա նորից կալանավորվել: Սա բողոքի ալիք էր բարձրացրել հանրության շրջանում, քանի որ Արթուր Սարգսյանն ուներ առողջական խնդիրներ: Երկրորդ անգամ կալանավորվելուց հետո նա 25 օր հացադուլ արեց եւ ազատ արձակվելուց 10 օր անց հիվանդանոցում մահացավ:

Չինաստանը դեսպանատան նոր շենք է կառուցում Հայաստանում: Այն գտնվելու է Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում: Այսօր կայացել է շենքի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Չինաստանի արտգործնախարարի օգնականը: Դեսպանատունը 40 հազար քառակուսի մետր տարածք կզբաղեցնի եւ մեծությամբ երկրորդ դիվանագիտական ներկայացուցչությունը կլինի Հայաստանում:

Չինաստանի դեսպանի խոսքով՝ նոր շենքի կառուցումն արտացոլում է համագործակցության նոր ծավալները։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւել է դեսպանատան նոր շենքի կառուցումն ու հույս հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու նոր, ավելի լայնածավալ ծրագրերի իրականացմանը:

Օդերեւութաբաններն ամփոփել են 2016 թվականը. այն հերթական ռեկորդն է սահմանել: Մոլորակի տարեկան միջին ջերմաստիճանը 0.77 աստիճան է եղել: Սա բարձր է 1961-1990 թվականների նորմայից: Անոմալ շոգ է եղել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի եւ Արկտիկայի, ինչպես նաեւ հարավային Ասիայի, Մերձավոր Արեւելքի մեծ մասում ու Ավստրալիայի հարավում: Անցյալ տարի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել միայն Արգենտինայի հյուսիսում, Ավստրալիայի արեւմուտքում: Մասնագետներն ընդգծում են, որ ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառը մարդկային գործոնն է, մասնավորապես՝ ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումը: Պատճառներից մեկն էլ Էլ Նինյո կլիմայական ֆենոմենն է:

Կոտայքի մարզի Արգել գյուղում բնակիչներից մեկի՝ 47-ամյա Ռուդիկ Վասիլյանի դին են հայտնաբերել: Նա «Արգել ՀԷԿ»-ում որպես էլեկտրիկ էր աշխատում: Տղամարդը բարձրացել է իրենց փողոցի լույսերը սարքելու եւ հոսանքահարվել է: Արգելի գյուղապետը մեր թղթակցին պատմել է, որ երբ Վասիլյանը բարձրացել է էլեկտրասյան վրա, լարում չի եղել: Հիմա սպասում են փորձաքննության ավարտին՝ հասկանալու համար, թե ինչպես կարող էր նա հոսանքահարվել:

«Արմենիա» բուժկենտրոնի մոտ տղամարդու դի են հայտնաբերել: Ոստիկանությունն ահազանգը ստացել է օգոստոսի 8-ի երեկոյան: Նախնական տեղեկություններով՝ մահացածը 60-65 տարեկան տղամարդ է: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ, դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Մերձմոսկվայում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ կիսաեզրափակիչում առաջին տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը: Այս փուլում բելառուսցիների հետ միասին հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Ղազախստանի եւ Մոնղոլիայի տանկիստները: Առաջին կիսաեզրափակչում հաղթել էր Ռուսաստանը՝ շրջանցելով Ադրբեջանին, Ղրղզստանին եւ Սերբիային: Իսկ մրցույթին այս տարի ավելի քան 1200 զինծառայող է մասնակցում՝ 22 երկրից:

Արտարժույթի շուկայում տատանումները շարունակվում են: Օգոստոսի 9-ին դոլարն ու եվրոն կրկին անկում են գրանցել: Դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 7 դրամ 98 լումա, ֆունտինը՝ 622 դրամ:

Օգոստոսի 10-14-ը հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: Առանձին հատվածներում մինչեւ +40 աստիճան է սպասվում: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ ընթացքում նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով: Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 10-ին Երեւանում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +39+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ