News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դանիական ու Ֆրանսիական ընկերությունները բանակցում են Հայաստանում հագուստ կարելու մասին։ Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ոլորտային տնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Արմեն Եգանյանը NEWS.am–ի թղթակցին հայտնել է, որ ֆրանսիական Betrancourt ընկերությունն արդեն բանակցում է մի քանի հայկական ընկերությունների հետ՝ ցանկանալով պատվիրել այստեղ հատուկ հագուստ։ «Դրանում ավելացված արժեքը շատ է, քանի որ այդ հագուստը հրշեջ ծառայողների, փրկարարների, հատուկ արտադրական պայմանների համար է։ Հետեւաբար որակին պետք է առաջնահերթ ուշադրություն հատկացվի։ Իսկ մեր արտադրամասերի որակի հարցում ֆրանսիացիներն արդեն համոզվել են»,- հավելեց նա։

Վերջերս Հայաստան են ժամանել նաեւ Դանիայի թեթեւ արդյունաբերության ներկայացուցիչները, որոնք նույնպես արդեն սկսել են բանակցել հայկական տեքստիլ ընկերությունների հետ համագործակցության մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ